Դերասան Ներսես Ավետիսյանի ամուսնության անակնկալ առաջարկությունը սիրելիին (տեսանյութ)

Դերասան Ներսես Ավետիսյանն այսօր Գառնու տաճարում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին` Լիլիթին:

Ոճաբան Մադոննա Հարությունյանն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Ներսեսն անակնկալի է բերել սիրելիին` Լիլիթին: Նա ծնկի է իջել, ինչպես ռոմանտիկ ֆիլմերում, գրպանից հանել մատանին ու հարցրել սիրելիին՝ պատրա՞ստ է դառնալ իր կինը:

Լիլիթի դրական պատասխանից հետո Ներսեսը հետաքրքրվել է ներկաներից, թե ո՞ր ձեռքի մատնեմատին է պետք դնել մատանին, ինչին ի պատասխան բոլորը հուշել են` ձախ:

Ներսեսի սիրելին նկատել է, որ մատանին իր մատին մի փոքր մեծ է:

(Visited 129 times, 1 visits today)