Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել…

Մոդել Շուշան Երիցյանն օրեր առաջ է վերադարձել Դուբայից: Կարանտինային սահմանափակումները վերջին շրջանում թուլացել են, եւ ճամփորդելու հնարավորությունը բաց չի թողնում:

«Դժվար տարվանից հետո առաջին հերթին մեկնեցի հանգստանալու: Ամռանը շատ եմ այցելում Եվրոպա, իսկ ձմռանը՝ Դուբայ: Հիմա նախընտրում եմ պասիվ եւ ճանաչողական հանգիստ: Ես արեւ շատ եմ սիրում: Ցերեկը վայելում էի արեւը` ընդունելով վիտամին D, երեկոյան հաճելի վայրում ընթրում եւ, իհարկե, գնումներով զբաղվում: Սա կհիշվի որպես կարանտինից հետո շատ սպասված առաջին հանգիստ, երբ ամեն մի վայրկյանն արդեն գնահատում ես ու նորովի ընկալում»,-մեզ հետ զրույցում ասել է Շուշանն ու հավելել, որ արձակուրդն անցկացրել է ընկերուհու հետ:

Մոդելի խոսքով՝ հանգստանալիս ֆոտոշարքերի վրա աշխատում է հնարավորինս քիչ ժամանակ ծախսել: Համոզված է`ճիշտ պահին ճիշտ տեղում մի քանի կադրն էլ է բավական:Նշում է՝ ճամփորդելիս, սովորության համաձայն, մտերիմներից հարցնում է՝ թե ինչ կցանկանան, որ տվյալ երկրից բերի: Քանի որ բնական քարերի եւ մոմերի սիրահար է, իր համար էլ դրանք միշտ գնում է:

Շուշան Երիցյան. «2017–ին մարդկային կորուստ եմ ունեցել, սակայն համոզվում եմ,  որ այդպես էլ պետք է լիներ»Arena News

Աշխատանքի մասին խոսելի նա նշել է, որ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսին արժանանալուց հետո սերիալներում, հեռուստանախագծերում չի նկարահանվում ու դեռեւս մտադրություն չունի: Հազվադեպ ընդունում է գովազդային կամ գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկներ:Վերջերս համացանցում լուր տարածվեց, որ մոդելը գաղտնի ամուսնացել է: Հարցին մոդելն այսպես է արձագանքել.«Ինքդ քեզ արած ամենամեծ վատությունն անձնական կյանքը հանրայնացնելն է: Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել»:

(Visited 35 times, 1 visits today)