Գոհար Ավետիսյանի 28-Ամյակի և Որդու 1-Ամյակի Մեծ Խնջույքները, Ռազմիկ Ամյանի Կատարումն Ու Շքեղ Նվերները. Ժամացույց՝ 40 Հազար Դոլար, Ականջօղեր՝ 20 Հազար Դոլար Արժեքով

Դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին՝ Գասպարը, հուլիսի 3-ին դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմակերպել: Գասպարի ծննդյան հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, Գոհարի ծննդյան օրն է: Նա Ինստագրամի իր էջում որդու խնջույքից լուսանկարներ է հրապարակել և գրառում արել: «Շնորհավոր ծննդյանս օրը: Այսօր ես դառնում եմ 28 տարեկան, չէի կարող ավելի լավ նվեր պատկերացնել, քան որդիս է, մեծ ու սիրելի ընտանիքս, և դուք՝ իմ սիրելի լսարան: Ես ձեզ շատ եմ սիրում»,- գրել է նա :Գոհարի որդու ծննդյան խնջույքին երգել են Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը: Գոհարը նշել է, որ Ռազմիկ Ամյանի երգի ներքո որդու հետ պարելն իր երազանքներից մեկն էր, որն իրականացել է: Որդու ծննդյան խնջույքից հետո Գոհարն ընտանիքի ու ընկերների հետ նշել է իր 28-ամյակը: Խնջույքը եղել է շենքի 86-րդ հարկում և վերևից ալպինիստները պահել են «Շնորհավոր ծնունդդ, Գոհար» գրությամբ պաստառ: Այս անակնկալը նրան մատուցել եղբայրներն ու քույրը:Դիմահարդարը նաև ցույց է տվել, թե ինչ շքեղ նվերներ են ստացել ինքն ու որդին: Գոհարը Rolex բրենդի ժամացույց է նվեր ստացել, որի արժեքը 40-50 հազար դոլար է: Նա նաև նվերներ է ստացել Yves Saint Laurent, Balenciaga, Valentino, Dior, Tom Ford, Louis Vuitton բրենդներից: Դիմահարդարը ցույց է տվել իր ծնողների նվերը Mercury բրենդից և նշել, որ այն զարդերի աշխարհի ամենաթանկարժեք բրենդներից է: Ծնողները Գոհարին ականջօղներ են նվիրել, դիմահարդարն ընդգծել է, որ դրանք մեկ Mercedes մեքենա արժեն:

Բրենդի պաշտոնական կայքում ականջօղներն արժեն 20 հազար դոլարից ավելի: Գոհարը նաև պատմել է, որ ամուսինն իրեն սպիտակ ոսկուց ադամանդապատ մատանի ու ականջօղներ է նվիրել, բայց չի նշել դրանց գինը: Դիմահարդարը ցույց է տվել որդու նվերները՝ 1 կգ արծաթից սպասք, ոսկյա խաչ, մատանի, տարբեր հագուստներ թանկարժեք բրենդներից: Արդեն այսօր դիմահարդարն ընտանիքի՝ ամուսնու և իր ծնողների հետ հանգստի է մեկնում, բայց դեռ չի նշել, թ

(Visited 56 times, 1 visits today)