Հայաստանում ավտոբուսներ կարտադրվեն

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան»  ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է ընդհանուր 4.4 մլն դոլար: «Արմենպրես»-ն այս թեմայով խոսել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ:«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,-ասաց Փափազյանը: Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: Ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ...«Նախորդ տարի ընկերության կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ: Այնուհետև, հաշվի առնելով ծրագրի շրջանակում ընկերության կողմից ընտրված ձևաչափը՝ որոշում է կայացվել ծրագրի հետագա ընթացքն ապահովել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն: Փափազյանի խոսքով «Յանգսան»-ը բավականին մեծ ձեռնարկություն է, անցյալ տարի կես մլրդ դոլարից ավելի վաճառք է ունեցել: Ընկերությունը սովորաբար պատվերներ է ընդունում նաև այլ ապրանքնիշերից, պատրաստում է դրանք և մատակարարում: Հայաստանում արտադրվող ավտոբուսների վերաբերյալ դեռ պետք է հստակեցումներ արվեն: Ձեռնարկությունում կարտադրվեն հավանաբար 3 տեսակի ավտոբուսներ, դրանց երկարությունը կհասնի մինչև 10 մետրի:

JanBus Midi BS3 D, 50 Seater Bus, Passenger AC Bus, पैसेंजर ...Ավոտոբուսների հավաքման համար հումքը սկզբնական շրջանում բերվելու է արտերկրից: «Սակայն իրենք նպատակ ունեն, և մեր պայմաններից մեկն էլ այն է, որ ժամանակի ընթացքում հումքի արտադրությունն էլ Հայաստանում հիմնվի, որ ամբողջ վերտիկալ գործընթացը՝ սկսած մասերից, մինչև վերջնական պրոդուկտի արտադրությունը, լինի Հայաստանում»,-ասաց ֆոնդի տնօրենը: Ձեռնարկությունը նախատեսվում է գործարկել այս տարի: Գործարանի հստակ վայրը դեռ չեն որոշել, քննարկվում է 3 տարբերակ, կհստակեցնեն արտերկրի գործընկերների հետ հենց տեղում: «Իրենք դեռ պետք է գան Հայաստան: Իրավիճակի պատճառով նրանց գալը մի փոքր հետաձգվել է:Հուսանք, որ հուլիսին կգան, այդ ժամանակ արդեն կկարողանանք վերջնական հստակեցնել, աշխատում ենք հեռակա: Հեռակա աշխատանքներով արդեն հասել ենք նրան, որ վստահաբար կարող ենք ասել, որ ծրագիրն իրականանալու է»,-ասաց Փափազյանը: Կորեական «Յանգսան»-ի կայքում նշված է, որ ընկերությունը մատակարարում է տրանսպորտային միջոցներ, այդ թվում ՝ կոմպակտ տրանսպորտային միջոցներ, ռազմական մեքենաներ՝ Արևելյան Եվրոպա, ԱՊՀ և Աֆրիկա:

(Visited 63 times, 1 visits today)