Աստծո դատաստանը. թուրք հասարակությունը սենսացիա ապրեց, երբ մուաձիեն սրտի կաթվածից մահացավ հենց տաճարում, մի քանի օր անց, երբ տասնամյակների դադարից հետո Այա-Սոֆիայում նամազ հնչեց

Մուեձին Օսման Ասլանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում մшհшցել է սրտի կաթվածից: Նա մшհшցել է կիրակի օրը, օգոստոսի 2-ին, սակայն հոգեւորականի մшհվшն մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը, գրում է «Վզգլյադ»-ը՝ հղում անելով Оrthodox Times-ին:Մուեձին Օսման Ասլանը փաստորեն սրտի տագնապից մահացել է մի քանի օր անց այն բանից, ինչ տասնամյակների դադարից հետո Այա-Սոֆիայում նամազ է հնչել։

Ըստ թերթի, մուեձինը մուսուլմшններին հորդորել է աղոթել Սուրբ Սոֆիայի տաճարում, որը վերածվել է մզկիթի։

Ստամբուլի նահանգապետի վարչակազմը հաստատել է, որ մուեձինը մահացել է մզկիթում:

Դե եսիմ...: Սբ. Սոֆիա

Մուեձինը իսլամում մզկիթի ծառա է, որը մահմեդականներին կանչում է պարտադիր աղոթքի` նամազի: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934 թ. որոշումը, եւ նախագահ Թայիփ Էրդողանը տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիր էր ստորագրել:

(Visited 100 times, 1 visits today)