Առաջին անգամ իր ստվերը տեսած քոթոթը նվաճել է համացանցը

Համացանցում  կենդանիների մասին տարածված ամենազվարճալի  տեսահոլովակների մեծ մասի հերոսները կենդանիներն են՝ իրենց միամտությամբ, խորամանկությամ ու հաճախ անկանխատեսելիությամբ։

Շնիկի կռիվը իր ստվերի հետ, տպավորել է ինտերնետի օգտատերերին, իսկ տեսանյութը կես միլիոն դիտում է ունեցել:

Այս զվարճալի դեպքն արձանագրվել է Կալիֆորնիայի Ռեդվուդ քաղաքում: Էմմա անունով մի շունը՝ նստած քաղաքի այգու նստարանին հանկարծ նկատում է իր ստվերը և  սկսում է հաչել՝ ստվերն ընդունելով որպես մեկ այլ շան:

Չնայած այն հանգամանքին, որ պատասխան հաչոցներ չի ստանում, դա չի խանգարում, որ շարունակի կռիվն իր ստվերի հետ և դրանով զվարճացնում է իր տիրուհուն։

(Visited 38 times, 1 visits today)