Անհավանական է. ընձառյուծը, որը սնվել է կովի կաթով, վերջինիս իր մայրն է համարում


Ինչպես գիտենք՝ կովերը սնվում են խոտերով, իսկ ընձառյուծները գիշատիչներ են: Սովորաբար գիշատիչները հարձակվում են ծոտակեր անասունների վրա և հոշոտում են նրանց: Սակայն այս անհավանական պատմությունը բացահայտում է, որ բացառություններ լինում են:
Դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին Հնդկաստանում: Գյուղի բնակիչները պատմել են, որ ամեն գիշեր ընձառյուծը մոտեցել է իրենց գյուղին և մշտապես գտնվել է կովերից մեկի կողքին: Մյուս կովերը վախեցել են և մշտապես հեռու են պահել իրենց գազանից: Բնակիչները նույնիսկ դիմել են իրավապահներին և ստացված կադրերը շատ են զարմացրել ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ տեղի բնակիչներին: Ընձառյուծը շարունակաբար այցելել է կովին, որին իր սեփական մայրն է համարել: Պատմում են, որ այցելությունները շարունակվել են մինչև հաջորդ տարի, երբ ընձառյուծը կրկին այցելել է կովին և նրա հետ է մնացել մինչև լուսաբաց: Այդ ողջ ընթացքում գազանին բռնելը և անտառային զոնա վերադարձնելը անարդյունք է եղել:
Մասնագետները կարծում են, որ ընձառյուծի և կովի մտերմությունը բխում է նրանից, որ շատ փոքր հասակում կովը իր կաթով սնել է ընձառյուխին՝ չհասկանալով, որ վերջիններս զբաղվում են իրենց որսալով:

(Visited 27 times, 1 visits today)