Այ նախանձներ, հանգիստ թողեք ինձ. ի՞նչն է զայրացրել Սոնա Եսայանին, պարուհին բարկացած է (տեսանյութ)

Պարուհի Սոնա Եսայանի TikTok-ի էջն արգելափակվել է:  Սոնան այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում՝ ասելով, որ պատճառը բազմաթիվ բողոքարկումներն են:

Նա տեսաուղերձով է դիմել և նշել, որ շուտով էջը վերականգնվելու է, և ինքն ավելի լավ գործերով է հանդես գալու:

«Նշված էր, որ էջը բլոկել են շատ մեծ քանակությամբ բողորքարկումների պատճառով:  Էդ քանի՞ հոգով եք հավաքվել ու որոշել, որ բողոք ուղարկեք, որ էջս բլոկվի: Սիրելի մարդիկ, չգիտեմ, թե դա ինչի համար եք անում, բայց  խորհուրդ կտամ ավելի հետաքրքիր բաներով զբաղվեք, օրինակ՝ Ձեր էջերին հետևեք ու հանգիստ թողեք իմ բոլոր էջերը»:

Սոնան նման մարդկանց անվանել է նախանձներ:

(Visited 56 times, 1 visits today)