Վերջին օրերին, հայկական լրահոսում բավական ակտիվ լուրեր են պտտվում հնդիկ դերասանուհի Պրատյուշա Բաներջիի մահվան մասին, ով հայ հեռուստադիտողին հայտնի է որպես Անանդի՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հարսիկը» հեռուստասերիալից:
Թեպետ դերասանուհու մահվան մասին լուրերը միայն վերջին օրերին են սկսել տարածվել մեզանում, այնուամենայնիվ նշենք, որ դերասանուհին ոչ թե մահացել, այլ ինքնասպան է եղել և դեպքը նոր չէ, այն տեղի ունեցել անցած տարվա ապրիլ ամսին:
2016 թվականի ապրիլի 1-ին հնդկական ողջ մամուլը կաթվածահար էր եղել դերասանուհու ինքնասպանության մասին լուրերով:Քչերն էին մտածում, որ դրան հետո պիտի հաջորդեին ինքնասպանության պատճառների ու վարկածների տեղատարափը, փոխադարձ մեղադրանքներն ու ձգձգվող դատական քաշքշուքները:Բանն այն է, որ դերասանուհու ծնողներն աղջկա ընկերոջն են մեղադրում նրան ինքնասպանության հասցնելու մեջ, ընկերը՝ ծնողներին:
Ողջ Հնդկաստանը ցնցած այս դեպքի բացահայտման համար հիմնականում որպես ապացույց օգտագործվել են դերասանուհու վերջին խոսակցություններն ու նամակագրությունը:Մասնավորապես վերջին անգամ դերասանուհին խոսել է ընկերոջ՝ Ռահուլ Ռաջ Սինգի հետ: 3 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Պրատյուշան ասել է«Իմ կյանքում հիմա ամեն ինչ այնքան բարդ է, այնքան դժվար է, ամեն ինչ Ես այստեղ չէի եկել ինձ վաճառելու համար:Ես եկել եմ գործի, աշխատելու համար: Ու ինչ իրավիճակի մեջ ես դու ինձ դնում: Ռահուլ, դու չգիտես, թե որքան վատ եմ զգում հիմա:
Տեսանյութում՝ դերասանուհու ընկերն ու ծնողներն են, ովքեր վայրկյաններ առաջ են տեսել դերասանուհուն մահացած:
Մյուս՝ հոլովակում դերասանուհու հուղարկավորության տեսագրությունն է: