Ահա սա է հնարավորություն է տվել այս մարդուն իրենից “հերոսի” կերպար կերտել ու ժամանակի ընթացքում հավատալ իր իսկ ստեղծած կեղծիքին

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է հրապարակել։

«Պատասխանատվությունը վերցրի ինձ վրա, ստեղծեցի ու գլխավորեցի Պաշտպանության պետական կոմիտեն` հանրապետության իշխանության բարձրագույն մարմինը` արտակարգ լիազորություններով»։

Սա հատված է քոչարյան ռոբերտի արած հայտարարությունից, որտեղ այդ` քաջ նազարի բախտով գլուխգովանը հերթական անգամ իրեն է վերագրում այն, ինչը արվել է ուրիշների կողմից և ինչում իր մասնակցությունը եղել է այնքանով` որքանով…

Գաղտնիք չէ, որ արցախյան ազատամարտի հենց սկզբից Ղարաբաղում ամեն ինչ արվում և համակարգվում էր Հայաստանի այն ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարության գիտությամբ ու համաձայնությամբ։

Այսինքն, քոչարյանը չէր այն մարդը, որ կարող էր ինքնագլուխ ինչ-ինչ հարցեր լուծել և որոշումներ ընդունել։

Այլ հարց է, որ, ելնելով Հայաստանի և Արցախի պետական շահերից ու ինչ-ինչ դիվանագիտական նրբություններից, այդ մասին չի բարձրաձայնվել և իրերի իսկական դրությունը չի հանրայնացվել, ինչն էլ հնարավորություն է տվել այս մարդուն իրենից “հերոսի” կերպար կերտել ու ժամանակի ընթացքում հավատալ իր իսկ ստեղծած կեղծիքին։
Հոկտեմբերի 27-ի զոհերի դիակները ...

Այսպիսի հետևության գալ ստիպում է պարզ տրամաբանությունը` ո՞վ էր քոչարյանը ազատամարտի սկզբում, ի՞նչ հեղինակություն էր վայելում Կևորկովի կամակատար, “Каршелк”-ի պարտկոմը, որ առանց Հայաստանի ղեկավարության գիտության ու համաձայնության Պաշտպանության պետական կոմիտե ստեղծեր ու ղեկավար դառնար։ Կարծում եմ վաղուց ժամանակն է, որ խախտեն լռությունն ու խոսեն նրանք, ովքեր այդ ճակատագրական օրերին որոշակի դերակատարություն են ունեցել արցախյան շարժման մեջ, այլապես իրենց լռությամբ կօժանդակեն մեր պատմության խեղաթյուրմանը։

“Հայր մեր”-ը չիմացողը /աշխատանքի բերումով այդ կադրերը, ուր առաջին նախագահը նրան հարցնում է ” Հայր մեր”-ը գիտե՞ս ու ստանում է բացասական պատասխան, տեսել եմ մի քանի անգամ/ չէր կարող այնքան քաշ ու հեղինակություն ունենալ, որպեսզի հավակներ առաջնորդ լինել։

Սա իմ կարծիքն է, որից հրաժարվել չեմ կարող։ Եթե կան մարդիկ, որ կարող են հակառակը ապացուցել, պատրաստ եմ լսել։ Ապացուցեք, որ ճիշտ չեմ։

Աղբյուր

(Visited 46 times, 1 visits today)