Ալեքսանդր Բաբասյանի գրառումն իր եւ Եվա Բաղդասարյանի համատեղ լուսանկարների վերաբերյալ

Դերասաններ Ալեքսանդր Բաբասյանը եւ Եվա Բաղդասարյանը երեկ տեղի ունեցած հարսանեկան արարողության հյուրերի թվում են եղել: Նրանք Ինստագրամի իրենց էջերում համատեղ լուսանկարներ են հրապարակել, որոնք էլ սկսել են ակտիվ քննարկել հետեւորդները:

«Ընկերությունը սկսում եւ վերջանում է ընկերությամբ»,- ահա այսպիսի գրառում է կատարել Ալեքսանդր Բաբասյանը:

Եվա Բաղդասարյանն էլ համատեղ լուսանկարներին կից գրել է.«Լավ ընկեր, լավ մարդ»:

Դերասաններն այս շրջանում նկարահանվում են Ելենա Արշակյանի «Օջախի երգը» հեռուստասերիալում:

(Visited 95 times, 1 visits today)