Ադամանդներ եւ դեկոլտե․ Պենելոպա Քրուզը փայլել է անկրկնելի կերպարով եւ թանկարժեք զարդերով

45-ամյա Պենելոպա Քրուզը շարունակում է համագործակցել Swarovski ապրանքանիշի հետ։  Առաջին անգամ դիզայների դերում Խավիեր Բարդեմի կինն իրեն փորձել է անցյալ տարի։ Այժմ դերասանուհին ոսկերչական նուրբ զարդերի նոր հավաքածու է թողարկել: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն։

Պենելոպեն իր ինստագրամում պատմել Է վաճառքի մեկնարկի մասին։  Նա կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում կերպարանքն է ընդունել նոր զարդերով։

Տպավորիչ վարսահարդարումն ու վառ դիմահարդարումը ընդգծել են դերասանուհու բնական գեղեցկությունը։ Իսկ նուրբ զարդերն արժանի ձեւով լրացրել են Պենելոպեի կերպարը։

Կարմիր քարերով հավաքածուն խորհրդանշում է կիրքը։  Կրքոտ սեւահերի գեղեցկությունն առավել արտահայտիչ են դարձրել խորը դեկոլտեն ու մերկացած ուսերը։

Հավաքածուն վաճառքի է դուրս եկել այսօր։

(Visited 84 times, 1 visits today)