Հանրային հեռուստաընկերությունը արձագանքում է հայտնի տեսանյութի արտահոսքի պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ էր հղել ժողովրդին։ Երեկ համացանցում էր հայտնվել տեսանյութ, որն արվել էր ուղիղ եթերից առաջ և նախատեսված չէր հեռարձակման համար։ Վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը, որն էլ պարզաբանում է.«Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.1. 1.Արմենիա ԹիՎի 2. Շանթ 3. Միր 4. Հ2 5. ԱՐ 6. Կենտրոն 7. Երկիր Մեդիա 8. 5-րդ ալիք: Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն՝ ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»:

(Visited 57 times, 1 visits today)