«Հայրենիք» կինոթատրոնը աճուրդի է հանվել,իսկ ո՞վ է սեփականատերը

Похожее изображение

Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնն աճուրդի է հանվել:

2015 թվականից «Հայրենիք» կինոթատրոնի շենքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ ներկայումս սնանկության կարգավիճակ ունեցող «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 358 միլիոն դրամ: Արշակունյաց 38 հասցեում գտնվող եռահարկ շենքն արդեն մեկ անգամ աճուրդի է դրվել սույն թվականի սեպտեմբերի 13-ին: Նշանակված օրը, սակայն, հայտեր չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: «Հայրենիք» կինոթատրոնի կրկնաճուրդը տեղի կունենա հոկտեբերի 15-ին Արշակունյաց 5 հասցեում:

Շենքի սեփականատերը 20 տարուց ավելի է՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն է (Կադիլակ Սերոժ):

(Visited 162 times, 1 visits today)