Հայտնի լրագրողը «դիշովի» լրատվության մասին

Image result for մկրտիչ իսրայելյան

 

Մի քանի բան ասեմ մասնագիտական եւ մարդկային առումով։

Երեկ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ասուլիսին էի։ Մարդը մի ժամ բոլոր թեմաներից խոսեց այդ թվում եւ սահմանում տիրող վիճակից։ Ասաց՝ ամեն ինչ վերահսկեսլի է։ Ադրբեջանցիք 20 րոպե առաջ կրակում էին, բայց մենք պատասխանել ենք ու լռեցրել ենք դրանց, լուրջ բան չկա։ Ասուլիսը պրծնում է մինչեւ ստուդիա հասնելս մտնում են ֆեյս ու մեկ էլ կարդում եմ՝ սահմանում վիճակը լարված է 🤔

Էսօր էլ նույնը։

Գնում եմ «Բաղրամյան» հրաձգարան զորավարժությունները լուսաբանելու։ Նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է։ Զորավարժությունները վերջանում է, նախարարը հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարության հետ շփվում է լրագրողների ներկայությամբ։ Նկարահանումը վերջացնում եմ, նստում եմ մեքենան հետ եմ վերադառնում, ճանապարհին ֆեյսում կարդում եմ՝ Տոնոյանը պաշտոնից հեռացվել է։

Հիմա ես չեմ դուք եք՝ ինչ կմտածեք էս դիշովի լրատվության մասին։ Այ դամբուլներ գրելուց գոնե ճշտվեք

(Visited 101 times, 1 visits today)