«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։
Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն նա այնտեղ չի գիշերում, կաթիլայիններ է ստանում, որից հետո գնում է տուն։
Մեր աղբյուրի խոսքով՝ Ծառուկյանի ինքնազգացողությունը լավ է։
Նշենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև Ծառուկյանի որդին՝ Նվերը, որը ևս առանց լուրջ բարդությունների հաղթահարում է հիվանդությունը»։
(Visited 72 times, 1 visits today)