Հայտնի է Արփիի և Միհրանի երեխայի uեռը

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, որդի են ունենալու: Փոքրիկի uեռը նրանք հայտնել են  հեռուստաընկերության նախաձեռնած «Խոստովшնություն» ռոմանտիկ համերգային երեկոյի ժամանակ՝ կտրելով հատուկ պատրաստված տորթը:  Երեկոյի ընթացքում Միհրանը Արփիին սիրո խոստովանություն արեց երգերի տեսքով ու վերհիշեց իրենց սիրո գեղեցիկ ճանապարհն` իր բոլոր բшրդություններով: Երգիչը խոստովանեց.

«Նույնիսկ եղավ ժամանակ, որ բшժшնվել էինք, բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց, ու հասկացանք, որ առանց իրար չենք կարող»:

Միհրանը խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու.«Մեր շատ սիրելի ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ երգ են գրել նրա համար: Հուսով եմ, որ շատ ու շատ փոքրիկների սիրելի օրորոցայինը կդառնա»,-նշել է երգիչը, սեր խոստովանել Արփիին եւ հավելել, որ երգը կոչվում է «Հոր օրորը»:

Նախկինում ոչ Արփին, ոչ Միհրանը չէին հաստատում երեխայի սպասելու լուրը, թեեւ երկրպագուներն ու լրատվամիջոցները դա բացահայտել էին Արփիի ինստագրամյան հրապարակումներից: Երգիչը, նույնիսկ, կատակով նշեց, որ համացանցի միջոցով է իմացել, որ հայր է դառնալու:

Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին` այն բանից հետո, երբ Միհրանն իր մենահամերգի ընթացքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին:

(Visited 80 times, 1 visits today)