Հայկ Հարությունյանը մեզ պետք էր, որ գար և ցուցմունք տար. Լ. Քոչարյան

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Մինչ նիստի մեկնարկը, երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես՝ գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, ասաց, որ այս ամեն ինչում չկա իրավական գործընթաց, եւ որ ինքնաբացարկի հիմքեր առկա են․

«Ունենք շատ լավ փաստաբանական թիմ, շատ գրագետ են, տարբերությունը մյուս կողմից զգացվում է։ Ի՞նչ օգուտ, ինչ էլ խոսեն, մեկ է՝ ինչ-որ դատավոր կա նստած, ով իրենց ուզածը շտամպի պես պեչատում է։ Իհարկե, ինքնաբացարկի հիմքերը կան։ Մարդը ՍԴ որոշումն է անտեսում։ ՍԴ որոշման դեմ այդ բողոքը, որը մենք սեպտեմբերի 17-ին տարել ենք վերաքննիչ դատարան, եւ գործն ընկել է էն մարդու հոր մոտ, ով որ այդ օրն այստեղ՝ դրսում, ընդդեմ մեզ կանգնած ցույց էր անում՝ Մհեր Արղամանյանը: Այսինքն՝ իր տղան այստեղ կանգնած ուրախանում էր այն որոշման համար, որի դեմ մենք բողոք ենք տարել վերաքննիչ դատարան։ Այդ մարդն էլ չի ասում՝ ժողովուրդ, ես չեմ կարող քննել այդ գործը, չեմ կարող օբյեկտիվ լինել»։

Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանը, Լեւոն Քոչարյանն ասաց,որ հոր հետ խոսել է այդ մասին․ «Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս շատ է գնահատել, նա շատ պարկեշտ անձնավորություն է եղել, իր գործը ճշգրիտ կատարող, այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ թաթախված լիներ, այդ մարդն իր գործը փայլուն կատարում էր։ Հայրս եղածի համար շատ է ցավում,հենց նա էր մեզ պետք որ գար ու ցուցմունք տար:

(Visited 65 times, 1 visits today)