Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը. Էդուարդ Աղաջանյան

Առաջիկա օրերին ԱԳՆ ղեկավար կնշանակվի. Էդուարդ Աղաջանյան

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը:

Հարցին՝ ինչ է նշնակում առանց նախապայմանների գնալ երկխոսության և արդյոք չի նշանակում հրաժարվել Արցախի հարցից, Ցեղասպանության հարցից, պատգամավորը պատասխանեց.

«Հայկական կողմը ոչ մի բանից չի հրաժարվում: Խոսքը Հայաստանի և Թուրքիայի մեջև

Էդուարդ Աղաջանյան՝ DJ-ից մինչեւ կառավարության աշխատակազմի ղեկավար -  Mediamax.am

դիվանագիտական  հարաբերություններին սկիզբ դնելու մասին է: Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և  պետական շահերից»,- ասաց Աղաջանյանը և ընդգծեց. «Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել տարբեր պատճառներով»:

Հիշեցնենք` ИА Новости-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան չարտերային չվերթեր կբացեն, և նշել է, որ «առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն հարաբերությունները կարգավորելու համար»:

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ  Աղաջանյան

Նշենք` ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն էլհայտարարել է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։

(Visited 28 times, 1 visits today)