Կրակոցներ Տիգրան Մեծի պողոտայում

Նոյեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեիուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված շենքի մոտ հայտնաբերվել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

(Visited 56 times, 1 visits today)