Կոմայի մեջ գտնվող զինվորը, լսելով մոր ձայնը, արտասվել է

 

Ժամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում: 5 տարվա սպասված երեխա էր, մանկուց շատ աշխույժ էր ու ժպտերես:

Քույրը «irakanum.am»-ին պատմել է, որ Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելուց, այդ փաստը նրան հպարտություն էր պարգևում։

Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր.

«Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ»:

Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր երազանքներին, բայց ավաղ պատերազմը փոխեց բոլորի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ

Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան:

Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է։

Իսկ երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին թեև կոմայի մեջ է եղել, բայց լսել է մոր ձայնը։ Դա ապացուցում է այն, որ նրա աչքերից արցունքներ են հոսել։

(Visited 63 times, 1 visits today)