Կողոպտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանային՝ տանելով խոշոր գումար

Image result for մեքենայի ապակի կոտրել

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։

Տուժողը պատմել է,որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված  իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը՝ մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։

Սամվել Կ-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցում քահանա է աշխատում։

(Visited 26 times, 1 visits today)