ԿԵՑՑԵ՜Ս… 19-ամյա գյումրեցին շրջանցել է երկու թուրք մարզիկների և հռչակվել Եվրոպայի չեմպիոն

ԿԵՑՑԵ՜Ս… 19-ամյա գյումրեցին շրջանցել է երկու թուրք մարզիկների և հռչակվել Եվրոպայի չեմպիոն
19-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև քսան և մինչև քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը մինչև քսան տարեկանների հիսունհինգ կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների:

Պոկում վարժությունում Գառնիկ Չոլակյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում բացահայտ առավելություն է ունեցել: Նրա 1-ին մոտեցումը՝ 125 կգ կշռող ծանրաձողին արդեն չեմպիոնական է եղել, բայց Գառնիկը դրանով չի բավարարվել ու սա նձել է նաև 130 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցումից մեր մարզիկը հրաժարվել է: Երկամարտի արդյունքով նա 6 կգ շրջանցել է երկրորդը ճանաչված մարզիկին:
ԿԵՑՑԵ՜Ս… 19-ամյա գյումրեցին շրջանցել է երկու թուրք մարզիկների և հռչակվել Եվրոպայի չեմպիոն

(Visited 42 times, 1 visits today)