Կարդացեք թե ովքեր են ստորագրել ի պաշտպանություն Ռ.Քոչարյանի

 

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:
Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»

Հայտարարությունը ստորագրել են  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր Արա Աբրահամյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ, Ռազմիկ Դավոյանը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը (խմբ. ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսինը-խմբ.), «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և այլ գործիչներ:

(Visited 3 320 times, 1 visits today)