Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրել տվել եմ, որ եթե դшվшճանություն անեմ` ես ամենшшնբարոյական մարդն եմ

Lragir.am-ը զրուցել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ։

Պարոն Ազիզյան, նախօրեին ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Գագիկ Ծառուկյանի տան խուզшրկության արդյունքում հայտնաբերվել են ԱԺ պատգամավորների նամակներն ուղղված Ծառուկյանին: Այնտեղ կա նաև Ձեր նամակը: Ինչպե՞ս եք գնահատում դա:

Ի՞նչ նամակ, որ ես դավաճա՞ն եմ: Ես իրեն գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ քո հետ եղած ժամանակ, ես ամենшшնբարոյшկան մարդն եմ: Հիմա էլ եմ ասում, ես երբեք չեմ դավաճանել իրեն:

Ծառուկյա՞նն էր ստիպել, թե Դուք Ձեր ցանկությամբ եք գրել այդ նամակը:

Ինձ ո՞վ կարող է ստիպել։ Պարզապես իրենք իմ մասին ուրիշ կարծիքի էին՝ մտածելով, որ ես ուրիշ թևից եմ: Ես էլ ասել եմ՝ ես էդ մարդը չեմ, որ մեկի կողքը լինեմ ու դшվшճшնեմ, ես այդպիսի խառնվածք չունեմ:

Փաստորեն հավատարմության երդում է Ծառուկյանը պահանջել Ձեզնից:

Դե հա, որ վաղը հանկարծ մի բան լինի, ընկերություն է, բան է, ասի՝ տեսեք, ինչ է գրել, հիմա էլ իմ նկատմամբ տենց վատ բաներ է անում: Մտածում էր, որ ես կարող է վատ բաներ անեմ, բայց ես էդ մարդը չեմ: Ես կյանքում իմ ասածը չեմ դրժում:

ԲՀԿ-ում «սպիտակ ագռավի» կարգավիճակ ...

Իսկ դուք բարոյակա՞ն եք համարում, որ նման նամակներ են պարտադրում գրել քաղաքական գործիչներին:

Ինձ չեն պարտադրել: Ես այնպիսի մարդ եմ, որ եթե մեկին գովում եմ, հավատարիմ եմ, ես չեմ կարող դшվաճանի պիտակ կրել: Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ էին ասում, թե ում մարդն եմ: Ասաց՝ բա որ խնդրեմ՝ դա կգրե՞ս: Ասի՝ ինչի՞դ է պետք: Ասաց՝ դե գրի, էլի: Ես էլ գրեցի, որ եթե ես դшվաճանական բան անեմ, ուրեմն ես ամենшшնբшրոյական տղեն եմ:

Եթե ձեզ կասկածում են, արժե՞ր այդ գնով կասկածը փարատել: Արդյոք դա ճիշտ էր իր կողմից:

Ես 12 հոգու մեջ, որտեղ կային ավելի ջահելներ, ամենից շատ ձայնը ես էի հավաքել, ուզում էին ես չլինեմ խորհրդարանում: Ես էլ ասացի՝ չէ, ես առաջին տեղն եմ գրավել, ես պետք է լինեմ: Ասաց՝ դե որ պետք է լինես, ուրեմն պետք է հավատարիմ լինես: Ես ասացի՝ որ ով ուզում է լինի, ես չեմ կարող սրիկայություն անել:

Փաստորեն Ծառուկյանը նվաստացնելով էր փորձում քաղաքական գործիչներին քաղաքականության մեջ պահել:

Չէ, չկա էդպիսի բան: Ուղղակի իրենք կասկածում էին, որ ես ուրիշ թևից եմ, եկել եմ մտել եմ, որ խառնեմ: Ես էլ ասացի՝ տենց բան չկա:

Այսինքն՝ շատերն են գրել այդպիսի նամակներ:

Ես տեղյակ չեմ մյուսներից: Ես գիտեմ, որ իմ հետ էր կապված, որովհետև ասում էին սկզբից բոլորը դիմում են գրել: Ես էլ ասում էի, որ ես կյանքում նման բան չեմ գրել, որ ընտրվեմ, առաջին տեղ բռնեմ, հետո հրաժարվեմ: Ես գնացի ասացի, որ այդպես չի, նոր մյուսներն էլ, որ պախկված էին, իրենք էլ եկան, մեյդան ընկան, թե չէ նրանք չէին էլ լինելու պատգամավոր:

Yerevan.Today | Թալանել են նախկին ...

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը, որ ԱԱԾ-ն այսքան բացահայտումներ է արել:

Արդեն 2-3 տարի է, բոլորի վրա այդպիսի բացահայտումներ կան, բայց ես չեմ տեսել, որ մի հատ վճիռ լինի կամ ասեն՝ բյուջեն էսքան վերականգնել ենք: Բնականաբար, եթե այդպիսի բաներ լինի, ուզում է Ծառուկյանը լինի, ով ուզում է լինի, եթե դրանք ժողովրդի փողերը լինեն, պետք է բերեն, հետ տան: Ես չեմ կարող ոչինչ ասել: Եթե իրոք վճիռ կլինի, որ Ծառուկյանը այդպիսի բան է արել, կապացուցեն, նոր պարզ կլինի:

Գրեթե բոլորի նամակներում առկա է «шնբшրոյականի զավակ լինեմ» ձևակերպումը: Ինչո՞ւ է այդպես:

Ես գրել եմ՝ եթե այդպիսի բան լինի, ես ամենшшնբարոյական մարդը կլինեմ: Չեմ հասկանում, թե ինչու է այսքան տարի էդ թղթերը պահել:

(Visited 59 times, 1 visits today)