Նուտելլա՝ տան պայմաններում. պատրաստում ենք երեխաների ու մեծերի ամենասիրելի շոկոլադը

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթ – 500 մլ

շաքարավազ – 1 բաժակ

ընկույզ՝ աղացած – 0,5 բաժակ

կակաոյի փոշի – 2 ճ․ գ

ալյուր – 2 ճ․ գ

կարագ – 60 գ

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկի պատրաստման եղանակն է․

Կաթսայի մեջ շաքարավազի, ալյուրի ու կակաոյի խառնուրդին, անընդհատ խառնելով, ավելացնել կաթը։ Երբ զանգվածը դառնա համասեռ, դնել մարմանդ կրակին ու անընդհատ խառնելով՝ եփել այնքան, մինչև զանգվածը ձեռք բերի անհրաժեշտ թանձրություն։

Կրակից վերցնելուն պես ավելացնել կարագն ու աղացած ընկույզը, խառնել այնքան, մինչև կարագն ամբողջությամբ հալվի։

Պատրաստի շոկոլադե մածուկը թողնել՝ լիովին հովանա և մատուցել։

(Visited 110 times, 1 visits today)