Ծանոթներիցս մեկը բնակարաններ է վարձով տալիս: Էն օրը զանգել էր, ասում ա. — Կվարտալում մի պապիկ ա մնում արդեն 3 տարի, մենակ ա ապրում վարձը չի կարողանում տալ… ասացի… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրում է. Ծանոթներիցս մեկը քաղաքի տարբեր մասերում էժան գնով բնակարաններ է գնում վարկով, վերանորոգում է և վարձով տալիս: Էն օրը զանգել էր, ասում ա. — Կվարտալ 1 սենյականոց ունեմ, մի պապիկ ա մնում արդեն 3 տարի, մենակ ա ապրում: Սկզբի տարին

տան վարձը նորմալ վճարում էր, հետո սկսեց ուշացնել, էս վերջի մեկ տարվա մեջ երկու ամսվա վարձը հեչ եմ արել, բայց էլի երկու ամսվա պարտք ա կուտակվել, դե իմն էլ վարկով ա, գիտես, էն օրը զգուշացրել եմ, որ Հոկտեմբերի վերջ դուրս գա: Մի փոքր շտապում էի, հանդիպման պիտի մտնեի, ծանոթիս խոսքը կտրեցի. — Օքեյ, բայց ինձ ինչի՞ ես զանգել:

Ասում ա. — Անկեղծ ասած, մի օր խոսքի մեջ ասեց, որ «ընկերոջս տղան լավ հաջողությունների ա հասել, հեռուստացույցով եմ տեսել, իրենից մի փոքր պարտքով գումար կուզեմ ու քո պարտքը կտամ» ու քո անունը տվեց, հլը մի հատ էլ ավելացրեց, կարո՞ղ ա քեզ ճանաչում եմ, դե ես ասեցի չէ… Խոսքը կտրեցի.

— Հասցեն ուղարկի, երեկոյան հանդիպենք էդ տանը:
Հորս ընկերն էր, շատ էր մեծացել, դժվարությամբ տեղը բերեցի, էն հազվագյուտ, եթե ոչ միակ մարդն էր, որ հորս մա հից հետո հանդիպում էր ինձ, չնայած իր վիճակն էլ մի բան չէր, բայց ասել էր, երբ օգնության կարիք լինի դիմեմ իրեն ու օրերից մի օր իսկապես դիմել էի, 300$ գումար էր տվել, մի օր ուզեցի 100$֊ը հետ վերադարձնել, նեղացավ, չվերցրեց, հետո Հայաստանից մեկնեց ու կապը կորավ… Դուրս եկանք ծանոթիս հետ, պատմությունը պատմեցի, ասեցի. — Եսկտամ պապիի վարձը: Ասում ա. — Լավ օքեյ, էդ 300$֊ը տվեցիր, 2 ամսվա վարձը անում ա 400, բայց էդ 100֊ը հեչ, պարտքը պրծավ, բայց մեկ ա մյուս ամիս էլ ա էլի խնդիր լինելու… Խոսքը շատ արագ կտրեցի.

— Չհասկացար եղբայրս, ես պապիի մնալու բոլոր ամիսների վարձը կտամ, իրեն չդիմես: Զարմացավ ծանոթս, ասում ա. — Բայց ինքը ընդամենը 300$ էր տվել… Բացատրեցի. — Եթե դու ինձ հիմա թեկուզ միլիոն նվիրես, էդ 300֊ի մի տոկոսը չարժի, էդ միլիոնից իմ ապրալաձևը ոչ կլավանա, ոչ կփոխվի, իսկ էն 300$-ը ընտանիքիս հացի խնդիրն ա լուծել ամիսներ շարունակ… Բարությամբ լի շաբաթ-կիրակի եմ մաղթում բոլորիս:

(Visited 51 times, 1 visits today)