Ինչպես պատրաստել համեղ «Չեբուրեկի»՝ տանը․ բաղադրատոմս

 Բաղադրությունը

3 բաժակ ալյուր 
1 ձու (դեղնուցը)
1/3 բաժակ բուսական յուղ
3/4 բաժակ ջուր
0,5 թեյի գդալ աղ

Միջուկը սովորական է, այս չեբուրեկիների՝ համեղ լինելու գաղտնիքը հենց խմորի մեջ է, այդ իսկ պտաճառով միջուկը կարող եք վերցնել ըստ ճաշակի:
1 կգ միս, որի 70%-ը պետք է լինի խոզի միս, իսկ 30%-ը՝ տավարի, ավելացնել սոխ, աղ և պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ալյուրը լցնել ամանի մեջ կարելի է անցկացնել մաղով:
Դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը լցնել բաժակի մեջ, վրան լցնել 3/4 բաժակ ջուր, աղ անել և խառնել:
Այս խառնուրդը բարակ շերտով լցնել այլուրի վրա, կլոր շարժումներով խառնել, մինչև ստացվի ալյուրի շիլա:
Ավելացնել բուսական յուղ և խմոր հունցել:

Հիմա նայել խմորի, եթե այն պինդ է, ավելացնել մի ջուր։ Շուտով այն պետք է դառնա շերտավոր:

Դնել խմորը փաթեթի մեջ և թողնել 30-40 րոպե, որ հանգստանա:
Այժմ կարող եք պատրաստել չեբուրեկի: Խմորից գնդիկներ պատրաստել, գրտնակել, մեջը լցնել միջուցը և փակել:
Տապակել բուսական յուղի մեջ երկու կողմից և մատուցել:

(Visited 166 times, 1 visits today)