Ավանդական մայոնեզ՝ տնային պայմաններում

Картинки по запросу մայոնեզի պատրաստում

Մայոնեզը ֆրանսիական ծագում ունեցող թանձրուկ է, որը տարածվել է ողջ աշխարհով ու դարձել ամենահայտնի թանձրուկներից մեկը։
Ի սկզբանե մայոնեզը պատրաստվել է ձվի, ձիթայուղի ու աղի խառնուրդից, ապա պիտանելության ժամկետը մի քիչ երկարացնելու ու ավելի նրբահամ դարձնելու նպատակով սկսել են ավելացնել նաև կիտրոնի հյութ։ Ժամանակի ընթացքում մայոնեզի բաղադրությունը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների՝ ձեռք բերելով նոր համային երանգներ։ Այժմ այն պատրաստում են տարբեր երկրներում՝ տարբեր եղանակներով ու բաղադրիչներով, որոնց հիմքում միշտ չէ, որ լինում են ավանդական բաղադրամասերը, սակայն պատրաստման սկզբունքները գրեթե միշտ նույնն են։

Տնային պայմաններում ավանդական մայոնեզ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 1 հատ

բուսայուղ – 180 մլ

կիտրոնի հյութ – 0,5 թ․ գ

ծովային կամ կերակրի աղ։

Տնային պայմաններում ավանդական մայոնեզ պատրաստման եղանակն է․

խոր թասիկի մեջ լցնել ձուն ու լավ հարել ձեռքով, հարիչով կամ բլենդերով։ Ապա ավելացնել աղն ու կիտրոնի հյութը և կրկին լավ հարել։

Այնուհետև փոքր չափաբաժիններով ավելացնել բուսայուղը (կամ բուսայուղի ու ձիթայուղի խառնուրդը), լավ հարել այնպես, որ ստացվի հնարավորինս սպիտակ ու համասեռ զանգված։

Պատրաստի մայոնեզը կարելի է պահել սառանարանում 2-4 օր՝ փակ տարրայում։

(Visited 58 times, 1 visits today)