Ամենայն հայոց փեսան ճաշ է պատրաստում, որը կանգնել է ժողովրդի կոկորդին՝ թունավորելով ժողովրդի ներկան և ապագան

Ներկայացնում ենք Միքայել Մինասյանի վերջին լայվից մի մաս, որում ամենայն հայոց փեսան ճաշ է պատրաստում:

Այսօր ես ձեզ պատմելու եմ վերջապես, թե ինչու եմ ես մեր հանդիպումների համար ընտրել խոհանոցը: Այս մասին «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասում ասաց Միքայել Մինասյանը:

Նա նշեց, որ հարցի պատասխանը շատ պարզ է՝ բաղկացած է 3 մասից. «Պատասխան համար մեկ՝ ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի իրար հետ բացահայտենք բան իրար հետ, որը արել ենք՝ էլիտաների իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այդ ճաշը: Ոնց են փող աշխատում, ոնց են կիսել իրար մեջ իշխանությունը: Մենք իրար հետ անցել ենք այդ ամբողջ ճանապարհը՝ բացահայտելով իրենց իրական դեմքը:

Սերժի փեսայի գլխին սարքո՞ւմ են...

Երկրորդ պատճառը՝ որովհետև խոհանոցը մի վայր է, որտեղ ամենամոտիկն է իրականությանը և դու մտնում ես խոհանոց, չակերտավոր անջատում ես լայվը, որովհետև բացելով քո սառնարանը, դու տեսնում ես քո սառնարանում արդյոք ավելացել են քո սիրած բաները, թե՝ պակասել են, ինչքան ես դու դրանք համար վճարել՝ ավելի շատ, թե ավելի քիչ: Մոտիկանում ես քո օջախին և հասկանում ես՝ գազը ավելի թանկ է, թե ավելի էժան է, կա գազ, թե՝ ոչ, ջուրը ավելի թանկ է, թե՝ էժան է. խոհանոցը իրականություն է: Եվ երրորդ՝ ամենակարևորը, որ ես այսօր ձեզ համար եփելու եմ հեղափոխական բորշչ, և մենք իրար հետ կհասկանանք, թե ովքեր և ինչ ձևով եփեցին այդ ճաշը, որը կանգնել է ժողովրդի կոկորդին՝ թունավորելով ժողովրդի ներկան և ապագան»:

Ընկերներիս մեջ հոգեբուժներ կա՞նհ.գ. Ազատիչ, անկեղծ ցավում եմ, բա մարդ էլ նորմալ փեսա չունենար հետը նարդի քցեր

Опубликовано Հայկ Կոստանյան Суббота, 27 июня 2020 г.

(Visited 33 times, 1 visits today)