Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ․ Սուրեն Պապիկյան

Լրագրողների հետ հանդիպմանը «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իրեն համեմատում են նախկին վարչապետ, ՏԿԶ նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի հետ, որը ընտրություններին նախընտրական շտաբի պետ էր լինում, քանի որ լավ էր տիրապետում տարածքային կառավարմանը, ըստ այդմ, կարող էր վարչական ռեսուրսները բաշխել՝ Սուրեն Պապիկյանը խնդրեց, որ իրեն չհամեմատեն նախկին վարչապետի հետ և ընդգծեց.

«Ի տարբերություն այդ անձի՝ ես ՔՊԿ վարչության նախագահն եմ: Բացի այդ, ես որեւէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որ ինձ որեւէ կերպ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նման այլ բաների հետ»,- ասաց Պապիկյանը:

(Visited 32 times, 1 visits today)