Լիոնել Մեսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

France Football պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:

Արգենտինացի հարձակվողն իր կարիերայում լավագույնի կոչմանն արժանացավ 6-րդ անգամ:

Ստացած ձայների քանակով երկրորդը «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքն է: Երրորդ տեղում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որն անտեսել էր մրցանակաբաշխությունն ու չէր ժամանել Փարիզ:

Картинки по запросу lionel messi 2019

Լիոնել Մեսին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:

2019 թվականի լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան Մեգան Ռապինոն:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակն՝ ըստ France Football-ի.

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)
  2. Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ, Հոլանդիա)
  3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)
  4. Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալ)
  5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
  6. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  7. Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», Բրազիլիա)
  8. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան)
  9. Բեռնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա)
  10. Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի)
                       
(Visited 28 times, 1 visits today)