Լավ լուր.2 տարին լրացած երեխաներին Երեւանի բոլոր մանկապարտեզներում հնարավոր կլինի արդեն հերթագրել

Շուտով 2 տարին լրացած երեխաներին Երեւանի բոլոր մանկապարտեզներում հնարավոր կլինի հերթագրել: Հերթագրումը կատարվելու է և՛ մանկապարտեզներում, և՛ առցանց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Ի գիտություն ծնողներին.

հարգելի՛ ծնողներ, 2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո: Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»,-տեղեկացրել է Վիրաբյանը:

Մինչ այս, նախակրթարան հաճախելու համար հերթագրումներն իրականացվում էին 3 տարեկանից: ՀԺ-ի հետ զրույցում Տիգրան Վիրաբյանը պարզաբանել է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել ավելի շատ ու ավելի փոքր տարիքի երեխաներ ընդունել մանկապարտեզ, քանի որ նոր խմբեր են բացվում եւ վերադարձվում են նախկինում օտարված տարածքեր:

(Visited 38 times, 1 visits today)