Լավ եմ զգում, բայց կարող եմ եւ ավելի սուր գործել. Մխիթարյանը փայլուն խաղից հետո մեկնաբանություն է տվել

Картинки по запросу "roma leche mkhitaryan"«Ես լավ եմ զգում, բայց կարող եմ եւ ավելի սուր գործել, կարող եմ ավելին սովորել եւ հենց դա եմ ես փորձում անել ամեն օր մարզումների ժամանակ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «Ռոմայում» իր ապագայի մասին խոսելու համար վաղ է, սակայն իրենց հռոմեական թիմում ամեն ինչ դուր է գալիս:

Հանդիպման ընթացքում Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասին, որն էլ ավարտվել է գոլով: Բավական բարձր է նրա փախանցումների ճշգրտությունը՝ 83%: Ըստ Whoscored հեղինակավոր կայքի՝ նա թիմում ամենաբարձր գնահատականն ստացած ֆուտբոլիստներից է՝ 8.63: Նրան գերազանցում է միայն Էդին Ջեկոն (9.9):

Երեկ «Ռոմայի» կազմում աչքի ընկան նաեւ Էդին Ջեկոն (69-րդ րոպեին) եւ Ալեքսանդր Կոլարովը (80-րդ րոպեին): Ընդհանուր առմամբ թիմը հաղթեց 4:0 հաշվով: Տեւական ժամանակ հաղթանակներ չտանելուց հետո «գայլերը» հաղթում են 2-րդ խաղն անընդմեջ եւ առանց գոլ բաց թողնելու:

«Սա կարեւոր հաղթանակ էր մեր թիմի, ինքնավստահության, առաջիկա հանդիպումներից առաջ մեր տրամադրության համար: Հեշտ չէր: Մենք պետք վերագտնեինք այն խաղը, որը ցուցադրում էինք առաջնության առաջին հատվածում»,- ասել է Մխիթարյանը:

«Վստահ եմ, որ կարող ենք անել դա, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք, որպեսզի կենտրոնացած մնանք: Հիմա մենք կենտրոնացած ենք Եվրոպա լիգայի «Գենտի» դեմ, իսկ հետո էլ՝ առաջնության «Կալյարիի» դեմ խաղի վրա»,- ասել է նա:

«Գենտի» դեմ Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 27-ին: Առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հաղթել է 1:0 հաշվով: «Կալյարիի» դեմ Ա Սերիայի 26-րդ տուրի խաղը տեղի է ունենալու մարտի 1-ին:

(Visited 35 times, 1 visits today)