Լավագույն դեպքում վաղվանից, իսկ վատագույն դեպքում մեկ շաբաթում վարակը Հայաստանում կսկսի մարել.Հայկ Մանասյան

Լավագույն դեպքում վաղվանից, իսկ վատագույն դեպքում մեկ շաբաթից համաճարակային իրավիճակը Հայաստանում կսկսի մարել։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է բժիշկ Հայկ Մանասյանը։

«Դեռ մայիսի 28-ին կանխատեսել էի, որ պիկը կտևի 2-3 շաբաթ, հետո հիվանդացությունը կնվազի։ Այսօր լրանում է մայիսի 28-ից հաշված 14 օրը, այն ժամանակահատվածը, որ ես կանխատեսել էի, որ դրանից հետո մեզ մոտ պիկն արդեն նվազելու է։ Ես կանխատեսել էի 2-3 շաբաթ, այսօր երկու շաբաթը լրացավ, և կարծում եմ՝ վաղվանից սկսած կտեսնենք, որ վիճակն անվազն կայունանում է, վատագույն դեպքում մեկ շաբաթ էլ պիկի վրա կլինենք, հետո կսկսի մարել։ Համաճարակը ոչ թե կվերանա այլ կսկսի մարել»,- ասաց նա։Բարեբախտաբար, Հայաստանում գրեթե ոչ ...

Մանասյանը նշեց, որ հիվանդացությունը պետք է գնահատել մահվան դեպքերով, քանի որ վարակակիրների թիվը իրական պատկերը ցույց չի տալիս։ «Վարակակիրների թվերը կախված են թեստերից, մի օր շատ թեստ կանենք, շատ թիվ կստանանք, մի օր քիչ թեստ կանենք, կունենանք քիչ դեպք։ Դա մանիպուլյացիայի ենթարկվող տվալ է։ Կարծում եմ՝ մահվան դեպքերն ավելի շատ են ցույց տալիս, թե ինչ է տեղի ունենում։ Առաջիկայում լավագույն դեպքում ունենալու ենք մահվան դեպքերի կրճատում, վատագույն դեպքում՝ առաջիկա մեկ շաբաթում կայունացում, հետո կլինի կրճատում»,- ասաց նա։

(Visited 63 times, 1 visits today)