Իրանը սպшռնшց՝ Սյունիքով միջանցք չի լինելու․ Հնդկաստանից դեպի Եվրոպա երկաթուղային ճանապարհը կանցնի Հայաստանով

Թեհրանին ձեռնտու չէ տրանսպորտային ապաշրջափակման միջոցով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու Բաքվի ձգտումը: Իրանցիներին անհանգստացնում է նաև Անկարայի ակտիվությունն այս հարցում:

Իրանը պատրաստվում է գործարկել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագիծը:

Ինչպես հայտնի է` միջանցքը պետք է իրանական նավահանգիստները կապի վրացականների հետ: Ընդ որում` ապրանքները Հնդկաստանից ու Չինաստանից հասնելու են Իրան, որտեղից երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով Հայաստանի և Վրաստանի տարածքներով, Սև ծովով կհասնեն բուլղարական ու հունական նավահանգիստներ:

Փորձագետների խոսքով` պատահական չէ, որ նախագծի իրականացման համար Իրանն ընտրել է Հայաստանը, այլ ոչ թե` Ադրբեջանը:

Նշվում է, որ Թեհրանին ձեռնտու չէ տրանսպորտային ապաշրջափակման միջոցով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու Բաքվի ձգտումը: Իրանցիներին անհանգստացնում է նաև Անկարայի ակտիվությունն այս հարցում:

Հայաստանի տարածքով նշված նախագծի իրագործումն իրանցիներին հնարավորություն կտա տրանսպորտային կախվածություն չունենալ Բաքվից և Անկարայից, ինչպես նաև իրականացնել դեպի Եվրոպա տանող ուղիների դիվերսիֆիկացիա:

Համարվում է, որ նախագիծը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որն Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում կկարողանա այդ երթուղով կապ հաստատել Հնդկաստանի հետ:

(Visited 61 times, 1 visits today)