Իրանը հնարավոր է մասնակցի Տաթևի ճանապարհի կառուցմանը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին,  Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը այցելելու է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին։

КАНАТНАЯ ДОРОГА КРЫЛЬЯ ТАТЕВАԻրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը: Հայաստանում նախատեսվում է քննարկում Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցով:

Հայաստանի կառավարությունն արդեն  հայտարարել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը հնարավորություն կտա շրջանցել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն կտա շրջանցել Տաթևի ոլորանները և ավելի հարմար կլինի մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:

(Visited 73 times, 1 visits today)