Իրական դեպք մի հրաշք անձնավորության մասին

ֆեյբուքի օգտատերերից Վահե Մարտիրոսյանը իր էջում գրել է.

Էն որ Մասիսին մատակարարվող խմելու ջուրը խմելու չի, հազար անգամ ասվել ու խոսացվել ա, ու հիմա խոսքս դրա մասին չի։
Նկարում պատկերված մեքենան Գառնու ջուր վաճառող մեքենաներից է, վարորդն էլ մի հավեսով տղա (մեկ անգամ եմ հետը շփվել)։ Ուրեմն երեկոյան, երբ իր այսպես ասած աշխատանքային օրը վերջանում է, մեքենան կանգնացնում է ճանապարհին և ջրի ծորակը չի կողպում համապատասխան խցում։ Մարդիկ էլ գիշերվա հազարին մոտենում են, իրենց շշերը հենց իրենք էլ ջուր լցնում, գումարը դնում մեքենայի վրա, օրհնում վարորդին ու գնում …
Եվրոպաներում լիներ սենց բան հիմա լուրերով տարածել էին, հայ հայ, տեսեք զարգացման մակարդակ, վստահության աստիճան ու էլ եսիմ ինչ…
Իսկ մինչ այդ այս երևույթը արդեն մոտ երկու ամիս է Մասիսում առկա է… ու սովորական։

ՀԳ. երբ մեքենայի տիրոջից ստանամ թույլտվություն, կհրապարակեմ հեռախոսահամարը, որ պետք եղած դեպքում լավ մարդկանց ծառայություններից օգտվեք✌️

(Visited 196 times, 1 visits today)