8 հոգով պա յքարել են թշն ամու մեծաքանակ զ որքերի դեմ և ոչն չացրել։ Հրամանատարի հետ անցել է թշն ամու թիկունք և… Էդմոն Հովհաննիսյանի մասին

Էդմոն Հունանի Հովհաննիսյան. Ծնվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում, 1 տարի հաճախել է տեղի դպրոցը։ Այնուհետև տեղափոխվել է Մարտունի քաղաք, սովորել Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է

Մարտունու պետական բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկ» բաժինը, սովորել է երկու տարի։ Կիսատ թողնելով ուսումը 2019թ. հուլիսի 31_ին զորակոչվել է բա նակ, անառիկ պահելու հայոց
սահմանները։ Ծառայել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, պաշտպանել է Նախիջևանին հարող

սահմանները։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել խիզախությամբ և քաջությամբ։ Լավ ծառայելու համար պարգևատրվել է «Քաջարի մար տիկ» շքանշանով։ Զորամասում հրամանատարները անվանել են «Կարիճ»։ Արցախ է տեղափոխվել 2020թ. հոկտեմբերի 8_ին, եղել է ամենաթ եժ կետերում , հրամանատարի հետ մեկնել է առաջնագիծ, 8 հոգով պա յքարել են թշն ամու մեծաքանակ զ որքերի դեմ և ոչն չացրել։ Հրամանատարի հետ անցել է թշն ամու թիկունք, իրականացրել են դի վերսիա և առգ րավել զե նք_զի նամթերք։ Վերջին մար տը տվել է Հադրութում, որտեղ էլ հոկտեմբերի 14_ին դիպու կահարի հար վածից Հեր ոսաբար ընկել է հանուն հայրենիքի։
Հետմա հու պարգևատրվել է «Մար տական ծա ռայություն» մեդալով։

(Visited 854 times, 1 visits today)