Փաշինյանի օրերը հաշված են որպես վարչապետ. Էդուարդ Շարմազանով

«Իշխանությունը մսխել է ժողովրդի վստահությունը, իշխանությունը կապիտուլյացիայի է ենթարկել կորոնավիրուսի դեմ պատերազմը»,-ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշել է ԱԺ-ի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Իշխանությունը ժողովրդին միայնակ է թողել այս աղետի դեմ հանդիման իշխանությանը մնացել է ճնշել ազատ խոսքը։ Մեր ոստիկաններին և ուժային կառույցներին փորձում է դարձնել իր համար վահան, սակայն թե՛ մեր քաղաքացիները և թե՛ ոստիկանությունը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կլինի փրկություն մեր պետական կառավարման համար»:

Հարցին, թե արդյո՞ք չի անհանգստանում, որ իրեն էլ բերման կենթարկեն, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքն անօրինական գործողություն չի անում.«Չնայած Նիկոլի Հայաստանում ոչինչ բացառված չէ: Ես մայիսի 8-ին ասել եմ, որ ցանկացած հոդվածով կարող են ձերբակալել: Ձեզ էլ կարող են ձերբակալել, որ հանդգնել եք ինձնից հարցազրույց եք վերցնում: Ես Նիկոլի Հայաստանում ոչնչից չեմ զարմանում, բայց Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են որպես վարչապետ»:

Էդուարդ Շարմազանովը նշում է, որ եթե երկու տարի առաջ դժգոհում էին «Հանրապետական» կուսակցությունը և մի շարք այլ ներկայացուցիչներ, ապա այսօր իշխանությանը լքում են իր դաշնակիցները:

«Մենք համախմբվում ենք մեր ազգի ապագայի համար, որ չեղարկենք այն կործանարար քաղաքականությունը, որ կա հայ ընտանիքի, Արցախի, տնտեսական քաղաքականության հանդեպ: Այս ապիկար իշխանությունները այս երկու տարվա ընթացքում մսխել են ամեն ինչ: Այս երկու տարվա ընթացում ներդրումները ներգաղթը, միջազգային հարաբերություններում Հայաստանի վարկանիշը զրո է, հայ ռուսական հարաբերությունները վտանգի տակ են, հայ -եվրոպական, հայ-Ամերիկյան և հայ -իրանական հարաբերություններ չկան: Այս իշխանության ամենամեծ սխալը և հանցագործությունը Հայաստանը սևերի և սպիտակների բաժանելն էր և կորոնավիրուսում հանցագործ անգործությունը: Շուրջ 300 մահերի քաղաքական պատասխանատուն իրենք են՝ իրենց ապիկար կառավարմամբ: Դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իր քաղաքական խմբավորման հետ միասին, քանի որ նրանք անկարող են և որևէ քայլ չեն ցանկանում անել ի բարօրություն Հայաստանի»,-նշել է  նա:

Որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են. Էդուարդ Շարմազանով

Որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են. Էդուարդ Շարմազանով

Опубликовано Tert.am Пятница, 12 июня 2020 г.

(Visited 104 times, 1 visits today)