Փաշինյանը օրինակ, ձեռքերի մեջ ձվաձեղ անի, մեկ է դժգոհ ենք,բայց մոռանում ենք, որ թուրքեր ենք ունեցել ծիածանի ամեն գույնի

Փաշինյանը ձեռքերի մեջ ձվաձեղ անի, մեկ է դժգոհ ենք. մոռանալով, որ թուրքեր ենք ունեցել ծիածանի ամեն գույնի.Աստծո սիրո, վերջ տվեք. Մերի Տոմոյանի դիպուկ մեկնաբանությունը

Հազար անգամ եմ ասել, «բարեկամ երկիր» բառակապակցությունը առնվազն հիմարություն է։ Որոշ մեր հայերի դատողության վրա եմ զարմանում, ամեն հարցում գլխի փոխարեն իրեց հայկական ( լավ իմաստով) սիրտն են աշխատացնում։ Քաղաքականության մեջ ամեն մարդ իր երկրի շահերի մասին պետք է մտածի, և դրա համար ամեն բան պետք է անի, որպեսզի տարբեր երկրների հետ նորմալ դիվանագիտություն վարի, փոխադարձ հարգանքով կառուցողական հարաբերություններ ապահովի։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մերի Տոմոյանը:
Ամեն հայ իր հերթին դեսպան է իր հայրենիքից այլ երկրում։ Նրա պահվածքն ու գրագիտությունը հայրենիքի հայելին է։ Օտար ազգերը այդ հայերի միջոցով են ճանաչում մեր հայրենիքը։ Ուստի հարգենք իրենց երկրները, մեզ պարկեշտ ու պատշաճ ձևով դրսևորենք, մեր ամեն բառն ու քայլը մտածված անենք, հասկանալով հանուն ում և ինչի։ Անցնեմ բուն թեմայիս։ Չկա աշխարհում մի երկիր, որին ես բարեկամ երկիր կհամարեմ, գոյություն չունի գոնե մեկ երկիր, որին ես իմ երկրի ապագան կվստահեմ, ուստի հիմարություն եմ համարում որևէ երկրին անվանել բարեկամ։ Երկրագնդի վրա գոյություն չունի մի երկրի, որը իր շահերը կդնի մի կողմ և Հայաստանի շահերից կխոսի կամ Հայաստանի համար իր շահերը կզոհի։ Մտցրեք աչքս տեսնեմ!!! Հարգելիներս, մի գուցե հերիք է ՌԴ-ին սպիտակ թուրք անվանել, սա ինչ է? Որ մի քայլն է արվել առանց հայի ձեռքի? Որ մի պայմանագիրն է կնքվել առանց հայի? Որ ռազմավարական գույքն է հայտվել նրանց տիրապետության տակ առանց հայի ձեռքի?
Պետությանը կամ պարետին մեղադրողներ ...

Աստծո սիրո, վերջ տվեք! Գնորդը միշտ կա ու կմնա, ասա ծախվող չլինի, ավաղ, մինչ 2018 թիվը միշտ վաճառող ունեցել ենք, սկսած մինչ Հիսուսի ծնվելը։

Ռուսը չգներ, մեկ այլ երկիր կգներ, վաճառողը միշտ էլ գտնում է իր գնորդին։ Ասում են չտվող չկա, ուղակի լավ ուզող պետքա լինի։ Մենք շատ ենք սիրում սրա նրա վրա թքել ու քարկոծել, մեղադրել կարմիր ու սպիտակ թուրք անվանել, բայց մոռանում ենք, որ թուրքեր ենք ունեցել ծիածանի ամեն գույնի 33 երանգներով։ Հերիք է մեղքը մեր վրայից հանենք և դիմացինին մեղադրենք։

Փաշինյանը օրինակ, ձեռքերի մեջ ձվաձեղ անի, մեկ է դժգոհ ենք և տարբեր վանգություներ ենք հորինում ու զրպարտում։ Ոչ մի երկիր անթերի չէ, բոլորն էլ ունեն իրենց մեղքերը, թե իրենց ժողովուրդների դեմ, թե այլ երկրների դեմ։ Յուրաքանչյուր ձեր (սիրված) երկիր մեր երկրի դեմ մեղքեր ունի, և լավ արարքներ, բայց չգիտես ինչու ՌԴ-ին ենք տռաս հանել։ Եթե մենք ուզում ենք հզոր երկիր դառնալ, պետք է ինքներս մեր վրա նայենք, մեր սխալները շտկենք։ Ճիշտ քաղաքականություն վարենք և դառնանք ռազմավարական դաշնակից յուրաքանչյուր հզոր դաշնակից պետությանը, հույսերը մեր վրա դնելով։ Այսինքն մեր կարգախոսը պետք է լինի միայն սա! Мощному стратегическому союзнику нужен мощный стратегический союзник, которые друг друга будут уважать и действовать сообща. Գնահատենք մեր ռազմավարական դաշնակից երկիրը և դառնանք հզոր ռազմավարական (բարեկամ) պետություն։

Կոչս այն է, որ ավելի ամրացնենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները! Եթե անգամ հենց հիմա չկան նման հարաբերություններ, ես որպես իմ հայրենիքը պաշտող անձ, ինձ կդրսևորեմ այնպես, որպեսզի այդ հարաբերությունները ամրապնդվեն։ Եւ վերջում, խորհին շնորհակալության խոսքերս եմ մղում ՌԴ-ի պատկան մարմիններին, որոնք այս օրերին արեցին ամեն ինչ, և հայի հպարտ երեսը մնաց կայուն։ Խնդրում եմ այս վերջին գրածիցս վատ զգացող մարդիկ անցնեն կողքով և ոչինչ չգրեն! Ես գիտեմ դուք ով եք, մի ներկայացեք! Եւ ինձ գիտեմ, թե ով եմ։

Շնորհակալ լինելը դա լավ բան է, վնաս չի տա հաստատ! Сильному союзнику нужен сильный союзник, и мы станем им! Вот наш тезис. Если согласны, поделитесь

Մերի Տոմոյան

(Visited 81 times, 1 visits today)