ՑԱՎՈՔ, ընկերներս չեն կարդա գրառումս, բայց ովքեր որ կարդացին.. Նախադեպը չունեցող գրառում

Վարդուհի Պետրոսյանը իր էջում գրառում է կատարել. «Մեր ԱԶԳԸ ոնց-որ եր երեխա լինի՝ ով մի ընտանիքում է ապրում, ուր միայն տան հայրն աշխատանք ունի ու հազիվ է ծայրը ծայրին հասցնում հոգալ տան կարիքները։ Իսկ այդ փոքրիկը մշտապես պահանջում է իր հորից ավելին, քան նա կարող է տալ:


Իսկ տվածից էլ բողբքում է ու ասում, որ իր մտերիմների ծնողները ավելի շատ բաներ են առնում իրենց փոքրիկների համար։ Ցավով նշուՄ եմ, որ շատերն են այդ ձև վարվում պետության հետ և դա ունի պատմական ծագում Ու հետևանք։ Դարեր անընդմեջ մենք ապրել ենք օտարի լծի ներքո ու չենք ունեցել

պետություն, ուրիշներին ենք հարկեր վճարել, ուրիշներից ենք ողորմություն վերցրել, տենց շարունակվել է ևս գրեթե մեկ դար նաև ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ երբ ի վերջո ստեղծել ենք ազատ անկախ պետություն՝ մեր բախտը Դարձյալ չի բերել եւ մեր սեփական ղեկավարներն են փորձել մեզ ստրուկի նման վերաբերվել, գողացել են և նորից մենք նրանցից պահանջել ենք նույն հոգեբանությունով ինչպես

ուրիշից։ Թավշյա Հեղափոխությունից Հետո վերջ նականապես կարող ենք ասել որ ունենք ազատ անկախ պետություն, որտեղ առաջնորդները մեզ չեն թալանում դեռ ավելին այնպես են գործում, որ այլ երկրներից մեզ նախանձում են, սակայն մեր հոգեբանությունը դեռ չի փոխվում, մենք չենք ցանկանում վճարել հարկեր, սակայն պահանջում ենք պետությունից այնպես, ինչպես

այն երեխան, ով հայրիկից ուզում էր այն ինչ նա չի կարող տալ։ Սակայն կյանքում հաջողության են հասել այն Մարդիկ, ովքեր իրենց հայրիկից չեն պահանջել, այլ իրենք են փոքր հասակից աշխատել ու առանց կասկած հասել են իրենց առաջ դրված նպատակներին։ Ցավոք այն ընկերներս, ովքեր ամբողջ օրը քննադատում

են մեր պետությունը՝ չեն կարդա այս գրառումը, որովհետև այն երկար ստացվեց, իսկ նրանք սովոր չեն իրենց նեղություն տալուն, սակայն ովքեր որ ընթերցեցին և համաձայն են գրածիս հետ, խնդրում եմ ուղարկեք տվյալ գրառումը ձեր այն ընկերներին, որոնց աշխարհայացքի համար կարծում եք որ օգտակար կլինի և կընկալեն, որ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ»։

(Visited 170 times, 1 visits today)