Տիկի՛ն Ա. Ավանեսյան, Պարոն Քուշկյանը իրավասու՞ է հրել, քшշքշել աշխատակցին, պшցիենտների ներկայությամբ ապա թևից քարշ տալով՝… Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը գրում է. Առողջապահության նախարար հարգելի տիկին Ա. Ավանեսյան! Էթիկայի կանոնակարգի անհրաժեշտության ու գործառույթների մասին ինֆորմացիա տրամադրող բրոշուրներ տրամադրեք Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Քուշկյանին։

Վատագույն դեպքում պետության հաշվին վերապատրաստման կուրսերի ուղարկեք այդ իբրև հարուստ կենսագրություն ունեցող անձնավորությանը։ Կամ ձեռքից բռնած տարեք որևէ կազմակերպության կադրերի բաժին ու խնդրեք թող գթասիրտ լինեն և սույն պարոնին ծանոթացնեն բոլոր օրենքների հետ,

որոնց սահմաններում կարելի է աշխատակցին ազատել աշխատանքից։ Խնդրում եմ ծանոթացեք տվյալ բժշկական կենտրոնի ներքին կարգապահական կանոնակարգի հետ և պարզեք արդյոք պարոն Քուշկյանը, կամ իր բարեկամները հանդիսացող ամբողջ վերնախավը իրավասու՞ է հրել,

քшշքշել աշխատակցին, պшցիենտների ներկայությամբ թևից քարշ տալով հանել վերելակից և վերելակից օգտվելու պատրվակով աշխատանքից ազատել։ Մեկ օրում աշխատանքից երեք բուժքույր է ազատվել, մեկը վերելակից օգտվելու պատճառով մյուսը բարձր տոնով խոսելու։ Ի դեպ բարձր տոնով հաղորդակցվողին այսօր քրեական

հեղինակությունների միջնորդությամբ կրկին ընդունել են աշխատանքի։ Նման լկտ իության կարող եք հանդիպել «հոր դուքյան» դարձած ցանկացած բժշկական հաստատությունում, որի տնօրենը պաշտոնավարում է մի ամբողջ կյանք։ Հատկապես քույրերի հետ ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերում տնօրեն Հարություն Մաքսիմի Քուշկյանը,

իր փեսան հանդիսացող փոխտնօրեն Միքայել Վլադիմիրի Մանուկյանը ու ավագ քույր Զոյա Եղյաևնան։ Ես չգիտեմ, թե ինչու է արգելվում աշխատակցին վերելակից օգտվել և հինգ հարկ բարձրանալ ոտքով և միգուցե Դուք տեղյակ եք և այդ արգելքը շատ տեղին է, սակայն ոչ ոք բարոյական

իրավունք չունի աշխատակցի հետ վարվել այնպես ինչպես օրենքով արգելված է ու այն էլ այն աշխատակիցների հետ, որոնք թե պատերազմի և թե քովիդի ժամանակ առանց հանգստի աշխատել են և աշխատում են։ Ներկա պահին ազատված քույրերի փոխարեն նոր աշխատուժ չեն ընդունել և ստ իպում են առանց հանգստի և առանց վերելակից օգտվելու

աշխատել թք ած ունենալով աշխատակցի ի վիճակի չլինելու վրա։ Խնդրում եմ նաև հատուկ քննություն անցկացնել համապատասխան մարմինների հետ համագործակցելով պարզելու նպատակով, թե ինչ կոռուպ ցիոն ռի սկեր կան տվյալ հաստատությունում, որտեղ վերնախավ կոչվածը բարեկամ, կամ

բարեկամի բարեկամ է։ Այս նույն բժշկական կենտրոնում ընտրություններից առաջ երկար ժամանակ ԲԿ-ում գտնվող հիվանդներից անձնագրեր էին պահանջել ու արգելել որևէ մեկին դուրս գրել մինչև, որ ընտրությունները անցնեն և իրենց պաշտելի Քոչարյանը անհրաժեշտ ձայներ ստանա։

Այս ընթացքում բոլոր անհիմն ազատված աշխատակիցները պատրաստ են մինչև անգամ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան — ին դիմելու և կարծում եմ անպայման կդիմեն։ Աշխատակցի հետ հարկավոր է խիստ լինել, սակայն էթիկայի կանոնները պահելով, իսկ տվյալ մարդիկ կարծում

եմ դեռ մտովի նախկինում են գտնվում և անպատ ժելիության ազդեցության ներքո ու խուսափում են ներկայի հետ համակերպվել եւ քայլ անել դեպի ապագա!!! ՀՀ առողջապահության նախարարություն
Անահիտ Ավանեսյան

(Visited 74 times, 1 visits today)