ՏԵՍԱՆՅՈՒԹ… Արցախցիները Անդրեի հետ երգում են իրենց հիմնը. հանդիպումը կայացել է

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոտսոսի 8-ին, տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ: Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիները երգչին խնդրեցին կատարել Արցախի հիմնը:

«Հիմնը՞ … Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք և մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:

Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ մեր հանրապետությունն էլ դեռ կա: Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց….

Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,- ասել է Անդրեն, ինչից հետո միասին կատարել են հիմնը: Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում երկու օր առաջ պա տռել էին Անդրեի համերգի պաստառը։ «Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան,

կանցեռտ տան…»,- ասել էր քաղաքացին։ Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված էր երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։

(Visited 56 times, 1 visits today)