Վրաստանից կոշտ պատասխանը Արսեն Թորոսյանին չուշացավ


Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ ունի Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը: «Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է Էզուգբայան։
Марина Эзугбая – Случаи в основном из Болнисского района, поэтому ...
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ Թորոսյանը, ըստ կայքի, կասկածում է Վրաստանի պաշտոնական վիճակագրության ճշմարտացիության վրա և ցանկանում է իմանալ «իրական վիճակագրությունը, հայտնելով, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում:
«Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,- ասել էր Արսեն  Թորոսյանը:

(Visited 31 times, 1 visits today)