Վարչապետի անդրադարձը քաղաքական որոշակի ուժերի պահվածքին. այս ելույթին ժողովուրդը վաղուց էր սպասել

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին:

Ես կարծում եմ, որ համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և պետք է քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը՝ ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թվում իմաստ կունենա քննություն տարածել՝ հասկանալու համար՝ որոշակի քաղաքական շրջանակներ արդյո՞ք կապ ունեն կամ կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ ցանկացած երկրում պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի. «Որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կապացուցվի, արժանանալու են շատ կոնկրետ ու համաժողովրդական գնահատականի»:

Փաշինյանը նաև նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը. «ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ: Եթե Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է ընդհանրապես մարդկությունը, քաղաքակրթությունը»:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

(Visited 60 times, 1 visits today)