Վարկերն «ուտում» են մարդկանց

Հրաշալի լուր. Հունիսին 77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները կավելանան.  ում է սա վերաբերվում — News 94 DailyՎերջին տարիներին տնային տնտեսությունների վարկային բեռը Հայաստանում շարունակ ծանրացել է։ Բայց դա առավել խորացավ հատկապես անցած տարի, երբ պարզվեց, որ եկամուտների կրճատման հետևանքով՝ բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են վարկերը վերադարձնելու դժվարությունների առաջ։

Խնդիրը չափազանց սուր է հատկապես սպառողական վարկերի պարագայում։

Հիշեցնենք՝ սրանք այն վարկերն են, որոնք մարդիկ վերցրել են իրենց առօրյա հոգսերը հոգալու, անձնական խնդիրները լուծելու, կենցաղային պայմանները բավարարելու համար։ Վերցրել են վարկեր ապագայի հույսով և կանգնել փաստի առաջ։

Ունենք մի իրավիճակ, երբ սպառողական վարկերի ավելի քան 18 տոկոսի դեպքում առկա են վերադարձման հետ կապված խնդիրներ։  Անցած տարի խնդրահարույց սպառողական վարկերը կրկնապատկվեցին։

Դժվար է հիշել՝ այսպիսի ծանր իրավիճակ Հայաստանում երբևէ եղե՞լ է, թե՞ ոչ։

Պատկերացնելու համար ասենք, որ 2012թ. սպառողական վարկերի 3,5 տոկոսն է եղել խնդրահարույց։ Այսինքն՝ ընդամենը 3,5 տոկոսի հետ կապված են եղել վերադարձման դժվարություններ։ Հետագա 3 տարիներին այդ ցուցանիշն աստիճանաբար ավելացել է՝ հասնելով 9,5-10 տոկոսի։ Այնուհետև նորից նվազել է և 2017թ. եղել է 6 տոկոսի սահմաններում։

Խնդրահարույց սպառողական վարկերի ակտիվացումը վերսկսվեց 2018թ.՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Մեկ տարի անցած այն մոտեցավ 10 տոկոսին, իսկ անցած տարի արդեն գերազանցեց բոլոր հնարավոր սահմանները՝ հասնելով 18,4 տոկոսի։

Ինչո՞ւ առաջացավ այսպիսի իրավիճակ։

Դեռ 2019թ. Կենտրոնական բանկն արձանագրել էր, որ տնային տնտեսությունների վարկային բեռն անհամեմատ ավելի արագ է աճում, քան եկամուտները։ Դա վարկային ռիսկի մեծացման լուրջ ազդակ էր, ինչը ենթադրում էր որոշակի քայլեր։ Դրանք կարող էին լինել թե՛ տնային տնտեսությունների եկամուտների ավելացման, և թե՛ վարկային բեռի թուլացման տեսքով։

Բայց ո՛չ մեկը եղավ, և ո՛չ էլ մյուսը։ Ընդհակառակը՝ մի կողմից՝ վարկային բեռը շարունակեց ավելանալ, մյուս կողմից՝ տնտեսական ճգնաժամի հետևանքով, կտրուկ ընկավ մարդկանց վարկունակությունը։

Տուրք տալով ժամանակի քաղաքական նկրտումներին, այդպես էլ ոչինչ չարվեց կանխելու հնարավոր բացասական հետևանքները՝ մինչև դանակը չհասավ ոսկորին։

Հիմա բանկերը ստիպված են խիստ սահմանափակումներ կիրառել սպառողական վարկերի տրամադրման գործընթացի վրա՝ չնայած այսօր դրանց կարևորությունն ավելի մեծ է՝ ինչպես սպառողների, այնպես էլ՝ տնտեսության համար։

ԼԱՎ ԼՈՒՐ..Թոշակից բացի թոշակառուներին կտրվի նաև հավելյալ գումար -  ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԽստացումների հետևանքով ոչ միայն կանգնել է սպառողական վարկերի աճը, այլև նվազել է բանկերում այդ վարկային պորտֆելը։ Միայն այս տարվա առաջին 5 ամիսներին այն կրճատվել է 36 մլրդ դրամով։ Մինչդեռ՝ վերջին 2-3 տարիներին սպառողական վարկերն ավելանում էին միջին տարեկան գրեթե 30 տոկոսով։

Երեք տարում տրամադրվել են 800-900 մլն դոլարի սպառողական վարկեր։ Այդ վարկերի հաշվին էլ ավելանում էր սպառումը։ Փոխարենը՝ համարժեք չէին աճում եկամուտները։

Հետևանքը եղավ այն, ինչին այսօր ականատես ենք լինում։ Բանկային համակարգը հարկադրված էր գնալ կոնսերվացման։

Որքան էլ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, թե տարեսկզբին վարկերի տեղաբաշխումն իրենց սպասելիքներից ավելի ակտիվ է եղել, փաստն այն է, որ վարկային շուկան Հայաստանում մտել է պասիվացման փուլ։ Տեղի է ունեցել բանկերի վարկային պորտֆելի կրճատում. վերջին տվյալներով՝ 5 ամսում ավելի քան 123 մլրդ դրամով։ Միայն մայիսին բանկերի վարկային պորտֆելը նվազել է գրեթե 74 միլիարդով։

Անցած տարվա վերջին այն հասել էր 3 տրիլիոն 734 միլիարդի, այս տարվա մայիսի վերջի կամ հունիսի սկզբի դրությամբ եղել է 3 տրիլիոն 611 մլրդ դրամ։

Ընդ որում՝ կրճատումը միայն սպառողական վարկերի դեպքում չէ։ Կտրուկ նվազել են նաև բիզնես վարկերը։

Խոսքը, մասնավորապես, արդյունաբերությանն ուղղված վարկային միջոցների մասին է, որոնք 5 ամսում կրճատվել են ավելի քան 85 մլրդ դրամով։

Պետք է ենթադրել, որ այս իրավիճակը կապված է անորոշությունների ու տնտեսության վճարունակության անկման հետ, ինչը ստիպում է բանկերին ավելի զգուշավոր լինել և խստացնել վարկերի տրամադրման պայմանները։ Չնայած անցած տարվա համատարած սահմանափակումներից հետո այս տարվա վերջին մի քանի ամիսներին տնտեսական ակտիվության որոշակի աճ է արձանագրվում, այնուհանդերձ տնտեսության վիճակը մեր երկրում շարունակում է մնալ չափազանց լարված։ Իրական տնտեսության մեջ աճ գրեթե չկա։

Հինգ ամսում ունեցել ենք տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճ։ Բայց դա եղել է ոչ թե տնտեսության, այլ բացառապես գնաճի հաշվին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում ավելի բարձր գնաճ է արձանագրվել։

Այսպիսի իրավիճակում բանկերի վարքագիծն ընկալելի է, բայց այն ոչ մի կերպ չի բխում տնտեսության շահերից։ Հատկապես, երբ գրեթե դադարել են ներդրումները, և շրջանառու միջոցներ գտնելու տնտեսության հիմնական հույսը վարկերն են։

Դժվարացել է ոչ միայն վարկերի հասանելիությունը, այլև գնում է դրանց թանկացման պրոցես։ Գնաճը մեղմելու ակնկալիքով, Կենտրոնական բանկը վերջին շրջանում իրականացնում է փողի թանկացման քաղաքականություն։

Անցած տարվա վերջից փողի գինը բարձրացել է 2,25 տոկոսային կետով։ Դա բերել և առաջիկայում շարունակելու է բերել վարկերի թանկացման ու մատչելիության անկման։ 2,25 տոկոսը բավական լուրջ ճնշում է, ինչն արդեն արտահայտվում է վարկային տոկոսադրույքների վրա։

Սպառողական և բիզնես վարկերի նվազումը մի կողմից՝ վարկային շուկայի թանկացման, վարկերի տեղաբաշխման պայմանների խստացման ու զգուշավորության, մյուս կողմից՝ հասարակության, ինչպես նաև տնտեսության եկամուտների կրճատման ու վճարունակության անկման հետևանք է։ Մոտավոր գնահատականներով, 2020թ. բնակչության եկամուտները նվազել են 8 տոկոսով։ Այսօր էլ մարդիկ կորցնում են իրենց վճարունակությունը՝ բարձր գնաճի հետևանքով, ինչը ստիպում է բանկերին խստացնել վարկերի տրամադրման պահանջները։

(Visited 34 times, 1 visits today)