Սիսիանի քաղաքապետը երեկ գիշերը ձերբակալվել է․ ՔԿ:Հրանտ Եգորովիչ

Սիսիանի քաղաքապետը ձերբակալվել է | Armlur – Լուրեր ՀայաստանիցՍիսիանի քաղաքապետը երեկ գիշերը ձերբակալվել է․ ՔԿ

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը երեկ գիշերը ձերբակալվել է: Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Սիսիանի քաղաքապետ. «Վարչապետը թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդ է  դուրս եկել ու փակել ճանապարհը». «Փաստինֆո» | Առավոտ - Լուրեր ...Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ինչը ԿԸՀ-ն բավարարել էր:

(Visited 57 times, 1 visits today)