Սահմանազատման հիմքում պետք է դրվեն իրավական փաստերը․ «Հայաստանի Հանրապետություն»

Забор из колючей проволоки | Премиум Фото«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ Հայ-ադրբեջանական սահմանին օրեցօր մեծացող լարվածությունը եւ միջադեպերի թվի աճն առաջին հարթակ են մղում երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի առաջնայնությունը: Թերեւս, այդ նպատակն է հետապնդում Ադրբեջանը՝ այս պահի դրությամբ նախնական գծանշված հայկական սահմանները խախտելու իր գործողություններով: Նկատենք, որ ՌԴ-ն եւ Ադրբեջանը նույնպես դեռ չեն ավարտել իրենց ընդհանուր սահմանի դեմարկացիայի հարցերի լուծումը: Երեկ Բաքվում ավարտվեց ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցում խնդիրները շատ են, բնականաբար, քննարկվելիք հարցերն էլ են ծավալուն եւ բազմաբովանդակ: Մասնավորապես՝ սահմանի Տավուշի հատվածում 90-ականների կոնֆլիկտի հետեւանքով ձեւավորված է բնագիծ, որն առավելագույնս է բավարարում կողմերի անվտանգության պահանջներին, եւ որին արդեն ընտելացել են երկու երկրում էլ: Եթե Ադրբեջանը փորձի բարձրացնել այնտեղի խորհրդային անկլավների հարցը, ապա ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել Արծվաշենը, որի տարածքը գերազանցում է ադրբեջանական բոլոր անկլավների հանրագումարը»:

(Visited 29 times, 1 visits today)