Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի
Պաշտոնական Բաքուն և ադրբեջանական հանրությունը ցնցված են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների քայլից: Երեք դիվանագետները հրաժարվել են այցելել Շուշի:
Դիվանագիտական կորպուսի այցն այդ քաղաք կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այցին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ:
Ադրբեջանական մամուլից պարզ է դառնում, որ դեսպանների մերժումը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել Բաքվում.

Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:
Հրապարակվել է նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: «Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա:

Возможно, это изображение (памятник и на открытом воздухе)Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-վրդովված հայտարարել է Հաջիևը:

(Visited 41 times, 1 visits today)